Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Սոսո Պավլիաշվիլիի հին ու ճանաչված հիթերը

Սոսո Պավլիաշվիլիի հին ու ճանաչված հիթերը
11.09.2019 | 14:41

Սոսո Պավլիաշվիլին վերջին փորձերն է անում սպասվող համերգից առաջ։ Ամիսներ շարունակ հայ երաժիշտներից կազմված «Նավերեյ Օրքեստթրա» խմբի հետ մշակվել են նոր ալբոմի՝ «Կյանքըդահրաշք է» («Жизньэтокаиф») ընդգրկված երգերը, այնպես էլ հին ու ճանաչված հիթերը։ Նշենք, որ հենց այդ բենդով էլ Սոսո Պավլիաշվիլին կշրջագայի աշխարհի տարբեր երկրներով։ Համերգի կազմակերպիչներն են Մեցցո Պրոդաքշնը և Մարզահամերգային համալիրը։ Հիշեցնենք որ Սոսո Պավլիաշվիլիի և «Նավերեյ Օրքեսթրայի» մենահամերգը կկայանա սեպտեմբերի 17-ին, ժամը 19:00-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի փոքր դահլիճում։

Դիտվել է՝ 2470

Մեկնաբանություններ